ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում Երևան են այցելել վերոնշյալ ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը:
Չեխական կողմն աջակցելու է ԱԻ նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում:
Օրերս դիտարանի թունելի սենյակներից մեկում, հնի փոխարեն, հայ և չեխ մասնագետների համատեղ ջանքերով տեղադրվել է նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան: Թեքաչափն արդեն լիարժեք գործում է, տվյալները ստացվում են իրական ժամանակում: