Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքի (13-րդ և 14-րդ հարկերի միջև) վերելակում քաղաքացիներ են արգելափակվել (2 հոգի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:

Հունիսի 24-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով փողոցի թիվ 19 շենքի (4-րդ և 5-րդ հարկերի միջև) վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն:




Լրահոս