«Գազի գինն իջեցնելու տեղ կա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արվող ակցիայի ժամանակ ոստիկանության պահվածքին այսօր կայացած ասուլիսում անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Նա նշեց, որ իշխանությունը ոստիկանների նման բիրտ պահվածքով ուզում է վախեցնել հասարակությանը, որպեսզի այլևս ակցիաներ չանցկացնեն, սակայն, միաժամանակ նշեց, որ դա նրանց չի հաջողվի:

Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումն անհիմն է, քանի որ գազի գնի արդյունքում հոսանքի գինը պիտի ավելանար 1.2 դրամով, սակայն նախ ավելացրին ութ դրամով, հիմա՝ չորսով:

«Շատ լավ են անում, որ դուրս են գալիս պայքարի, շատ վատ է, որ հասարակությունը չի գնում ու կանգնում, շատ վատ է, երբ ծեծում են, ու մենք ֆեյսբուքային ընդդիմություն ենք, խոհանոցային ընդդիմություն»,- շեշտեց նա:

Անդրադառնալով գազի հանձնաժողովի աշխատանքներին՝  ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ գազի գին իջեցնելու տեղ կա, և  ինքն աշնանն արդեն այդ ամենը  փաստերով կհիմնավորի:




Լրահոս