Շումախերի հիվանդաթերթիկը գողացել են` վաճառելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ բուժվում էր հանրաճանաչ մրցարշավորդը, գողացել են Շումախերի հիվանդաթերթիկը:

Ավելի ուշ որոշ արևմտյան լրատվամիջոցներ առաջարկ են ստացել ձեռք բերել փաստաթուղթը մոտ 50 հազար եվրոյով, տեղեկացնում է vesti.ru-ն:

Շումախերի մենեջեր Սաբինա Քիմը կոչ է արել լրատվամիջոցներին արհամարել առաջարկը և չհրապարակել տվյալներ մրցարշավորդի բուժման մասին: Մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Շումախերը դուրս է եկել կոմայից և հետագա վերականգնման համար տեղափոխվել Լոզանի առողջարան:
«Ֆորմուլա-1» դասի աշխարհի յոթակի չեմպիոնը 2013թ.-ի վերջին լուրջ վնասվածք էր ստացել լեռնային դահուկներով սահելու ժամանակ:




Լրահոս