ԱԱ-2014. Կոստա-Ռիկան ու Ուրուգվայը հաջորդ փուլում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում էր D խմբի երրորդ տուրի հանդիպումները: Արդեն 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճած Կոստա-Ռիկան հանդիպել էր Անգլիայի ընտրանու հետ:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Ընթանում էր նաև Իտալիա-Ուրուգվայ հանդիպումը, որի ընթացքում նույնպես առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 59-րդ րոպեին կարմիր քարտ է ստանում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկիզիոն: 81-րդ րոպեին Ուրուգվայը կարողանում է մեկ գոլ խփել և ապահովել իր տեղը 1/8-րդ եզրափակչում:

Կոստա-Ռիկան հաջորդ փուլ անցավ առաջին հորիզոնականով: Ուրուգվայը հաղթանակ միավոր վաստակելով անցավ հաջորդ փուլ երկրորդ հորիզոնականով: Իտալիան և Անգլիան դուրս մնացին պայքարից:

ԱԱ-2014, D խումբերրորդ տուր

Իտալիա – Ուրուգվայ՝ 0:1

Գոդին, 81

Կոստա-Ռիկա  – Անգլիա` 0:0




Լրահոս