ՃՏՊ` Աշտարակ-Թալին ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25-ին, ժամը 23.23-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Թալին 22-րդ կմ-ում բախվել են «ՕՊԵԼ» մակնիշի 34 VL 666 և «ԳԱԶ 53» մակնիշի 22 LS 435 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1977 թ. ծնված Ա. Մ.-ը և 1967 թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս