Բոլորը կարծում էին, թե Պորտուգալիան է դուրս գալու խմբից. Լյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ իր սաների հաղթանակի մասին:

Նշենք, որ Գերմանիայի ընտրանին հաղթեց ԱՄՆ-ին` նվազագույն 1:0 հաշվով:

«Ես ենթադրում էի, որ այս խաղում մեզ համար դժվար է լինելու. այդպես էլ եղավ: Ամերիկացիները կազմակերպված պաշտպանվում էին, բայց մենք տիրում էինք նախաձեռնությանը։ Մրցակիցը գրեթե, շանսեր չուներ։ Խաղադաշտի կենտրոնում մենք ակտիվ էինք գործում, գործնականում՝ առանց դադարների», – նշեց նա։

«Ես Կլինսմանին հարցրի զուգահեռաբար ընթացող խաղի հաշվի մասին, իսկ նա ասաց, որ ԱՄՆ-ն անցել է հաջորդ փուլ։ Ես էլ պատասխանեցի, որ ուրախ եմ իր թիմի համար։ Բոլորը կարծում էին, թե Պորտուգալիան է դուրս գալու խմբից, մինչդեռ ամերիկացիներին հաջողվեց անել այդ։ Նրանք արժանիորեն նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիրը»,-ընդգծել է  Լյովը։




Լրահոս