Ժողովուրդ. Վարագյանը կառաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել որ ՀՀԿ-ում որոշում է կայացվել Արթիկի թիվ 36 ընտրատարածքում սատարել անկուսակցական Մխիթար Վարագյանի թեկնածությունը: Ավելին, օրերս այդ հարցը քննարկվել է Սերժ Սարգսյանի մոտ: Թերթը նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի` այդտեղ ցանկանում է առաջադրվել նաև ՕԵԿ-ական Արթուր Պետրոսյանը` Արթիկի ոստիկանապետի եղբայրը: ՕԵԿ-ը լուրեր է տարածում, թե իշխանական “”դաբրոն”” արվել է հենց Պետրոսյանին, նույնիսկ` Վարագյանին հորդորել են չառաջադրվել: Սակայն Մխիթար Վարագյանը “”Ժողովուրդ””-ի հետ զրույցում ասել է, որ ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունն ու վստահ է, որ հաղթելու է: “”Շատ բան կարող են խոսել, բայց ես առաջադրվելու եմ””,- ասել է նա: Թերթը նաև հիշեցնում է, որ Վարագյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է: Նրա եղբայրը` ուկրաինաբնակ խոշոր գործարար Դավիթ Վարագյանը, շատ մտերիմ է Հովսեփյանի հետ: 




Լրահոս