Քաղցկեղով հիվանդն ամուսնացել է մահանալուց քիչ առաջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք րոպեանոց տեսագրության շնորհիվ քաղցկեղով հիվանդ ֆիլիպինցի Ռոուդեն Գոյի և նրա սիրեցյալի` Լիզլիի ողբերգական պատմությունը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Երիտասարդներն ամուսնացել են Գոյի մահվանից 10 ժամ առաջ և արարողության տեսագրությունը տեղադրել համացանցում: Մի քանի օրում հոլովակը դիտել են ավելի քան 5 մլն անգամ, տեղեկացնում է ABS News-ը:

Ֆիլիպիններում բնակվող սիրահարված զույգը պատրաստվում էր ամուսնանալ հուլիսի 8-ին, սակայն մայիսին 29-ամյա Ռոուդեն Գոյի մոտ հայտնաբերել են լյարդի քաղցկեղ չորրորդ աստիճանում: Բժիշկները հայտարարել են, որ երիտասարդը կապրի մեկ ամսից ոչ ավել: Այդ ժամանակ երիտասարդները որոշել են չհապաղել և ամուսնության ժամկետը տեղափոխել են հունիսի 18-ին: Հանդիսավոր արարողությունը կայացել է Ֆիլիպինների մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Ներկա են եղել զույգի հարազատներն ու իրենց ութամյա դուսրը` Զաքիան:

Պաշտոնապես ամուսնանալուց բառացիորեն 10 ժամ անց Ռոուդեն Գոն, մահացել է: Ողբերգական տեսագրությունը YouTube-ում է տեղադրել հանգուցյալի եղբայրը: Նա եկել է այն եզրակացության, որ Ռոուդենի պատմությունն արժանի է, որպեսզի դրա մասին իմանա ողջ աշխարհը:




Լրահոս