Ուղղափառները հարամել են Մենսոնի համերգը Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ուրբաթ օրը նախատեսված ամերիկյան ռոք երգիչ Մերիլին Մենսոնի համերգը չկայացավ` ռումբի մասին հայտարարության պատճառով:

«Մոսկվայում մեր համերգը չկայացավ պայթյունի վտանգի պատճառով: Դա կատարվել է այն պահին, երբ մենք պատրաստվում էինք բեմ դուրս գալ», – գրել է երաժիշտը Twitter- ի իր էջում:

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչության մամլո ծառայությունից Ինտերֆաքսին տեղեկացրել են, որ ահազանգը ստանալով իրավապահները ստուգում են իրականացրել, սակայն տարածքը զննելիս ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, համերգից առաջ «Աստծո կամք» ուղղափառ շարժման ակտիվիստները ձվեր են նետել այն ավտոբուսի վրա, որը Park Live եռօրյա ռոք-մարաթոնի կազմակերպիչները տրամադրել էին երաժշտին և իր խմբին:




Լրահոս