Դոնբասի անջատողականները համաձայնել են զինադադարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արևելքում ապառազմականացման վերաբերյալ Դոնեցկում անցկացված խորհրդատվութկունների արդյունքում Լուգանսկի ժողովրդական հանրապետության անջատողականները համաձայնել են երեք օրից բանակցությունների համար լիարժեք պատվիրակություն կազմել: Դոնբասի հանրապետությունները որպես Կիևի հետ բանակցությունների պարտադիր պայման են առաջադրել ուկրաինական զորքերի դուրսբերումը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Անջատողականները համաձայնել են նաև մինչև հունիսի 30-ը դադարեցնել կրակը, սակայն չեն հավատում, որ Կիևն իր կողմից չի խախտի զինադադարը:
Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները պայմանավորվել են Կիևի հետ ռազմագերիների ցուցակներ կազմել՝ հետագայում դրանց փոխանակման նպատակով: Որոշվել է, որ եվրոպացի և ռուս դիտորդները կրակի դադարեցման ժամանակ դրա ռեժիմի պահպանման համատեղ մոնիթորինգ կիրականացնեն:




Լրահոս