Հռոմի պապը քննադատել է կոռուպցիան և մանկապղծությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կտրուկ քննադատության է ենթարկել քաղաքականության մեջ կոռուպցիան և մանկապղծությունը:

«Սա համաշխարհային ֆենոմեն է: Կան պետությունների ղեկավարներ, որոնք հենց այդ պատճառով հայտնվել են բանտում: Ես շատ եմ մտածել այդ մասին և եկել եմ այն եզրակացության, որ չարիքը հատկապես աճում է անցումային դարաշրջանների ժամանակ: Դարաշրջանի փոփոխության ժամանակ բարոյական անկում է նկատվում ոչ միայն քաղաքականությունում, այլև ֆինանսական ու սոցիալական կյանքում»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը:

Խոսելով սոցիալական բնույթի չարիքի մասին՝ Պապը ընդգծել է.  «Միջավայրը կոռուպցիան ավելի հեշտ է դարձնում: Չեմ ուզում ասել, որ բոլորն են կաշառակեր, բայց կարծում եմ, որ դժվար է քաղաքականության մեջ ազնիվ մարդ մնալ»,- ընդգծել է Հռոմի պապը:

Նա  անչափահաս մարմնավաճառների հաճախորդներին անվանել է մանկապիղծ և ընդգծել, որ այդ ֆենոմենի գոյությունը ցույց է տալիս, որ ժամանակակից հասարակությունում բացակայում է ճիշտ սոցիալական քաղաքականությունը:




Լրահոս