Սնեյդերը` Հոլանդիայի հավաքականի ռեկորդակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ազգային թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով  իր հայրենակիցների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել:

Մեքսիկայի ընտրանու դեմ  աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի խաղում Սնեյդերն ազգային հավաքականի կազմում  15-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել: Նրանից մեկ խաղով պակաս են անցկացրել Վիմ Յանսենը, Ջոնի Ռեպը, Ռուդ Քրոլը և Ռոբին վան Պերսին:

Նա  կարող է թարմացնել սեփական ռեկորդը` մասնակցելով արդեն քառորդ եզրափակչի` Հոլանդիա-Կոստա-Ռիկա հանդիպմանը:




Լրահոս