Բանակցություններ` կրակոցների ֆոնի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ ղեկավարներն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ քննարկել են նրանց հետագա գործողությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուշաբթի ուշ երեկոյան լրանում է Կիևի կողմից կրակի միակողմանի դադարեցման ժամկետը:

Ուկրաինական իշխանությունների խաղաղ նախաձեռնությունը արձագանք չգտավ ռուսամետ անջատողականների շրջանում, և զինված բախումները շարունակվել են հանգստյան օրերին. հաղորդում է BBC-ն:

Հեռախոսային կոնֆերանսը տևել է ավելի քան 2 ժամ: Դա վերջին շաբաթվա ընթացքում ղեկավարների երկրորդ հեռախոսազրույցն է: Դրա համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Ուկրաինայի արևելքում չեն դադարում զինված բախումները:

Ուկրաինայի զինուժի ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ և կիրակի օրերին 5 զինվոր սպանվել է և առնվազն 17-ը՝ վիրավորվել: Բացի այդ՝ անջտողականները գերի են վերցրել Դոնեցկում հակաօդային պաշտպանության 6 աշխատակցի:

Կիրակի օրը Կիևում բողոքի ցույց է տեղի ունեցել նախագահ Պյոտր Պորոշենկոյի նստավայրի առջև: Ցուցարարները բողոքել են նախագահի` միակողմանիորեն կրակը դադարեցնելու որոշման դեմ:




Լրահոս