ԱՄՆ-ի դեսպանատան պաշտպանությունը գնալով ուժեղացվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան իշխանությունները որոշել են Իրաք ուղարկել ևս 300 զինվորական, որոնք պետք է պաշտպանեն ԱՄՆ դեսպանատունը, Բաղդադում ամերիկացիներին և նրանց ունեցվածքը. տեղեկացնում է Associated Press-ը:

Այսպիսով` իրաքյան մայրաքաղաքում ամերիկյան զինվորականների ընդանուր թիվը կկազմի 770 մարդ: Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ` 200 զինվորական կուղարկվի ամերիկյան դեսպանատան տարածքը, ինչպես նաև՝ Բաղդադի միջազգային օդանավակայանը պաշտպանելու համար: Բացի այդ՝ Իրաքի մայրաքաղաք է ուղարկվելու ևս 100 մարդ, ովքեր գտնվում են Մերձավոր Արևելքում:

Մինչդեռ Պետդեպը հայտնել է, որ Բաղդադում ամերիկացի զինծառայողների քանակը կավելանա 470-ով: Եվս 300 մարդ ուղարկվել է իրաքյան այլ քաղաքներ` հունիսին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կայացրած որոշման համաձայն: Նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի բանակ չի ուղարկի Իրաք գրոհայինների հետ պայքարի նպատակով, այլ՝ միայն դեսպանատան և ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար:




Լրահոս