Լրագրողները հաղորդում են տվել, թե վնասվածքներ են ստացել ոստիկանների բռնության հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այսպես, քաղաքացիներ Սարգիս Գ.-ն և Անի Գ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014-ի հունիսի 23-ին` տեղեկանալով Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին, իրենք ժամը 15:00-ի սահմաններում ժամանել են Երևանի Վրացյան 90 հասցեում տեղակայված ոստիկանության Կենտրոնականի բաժնի բակ, որտեղ ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Անի Գ.-ն միաժամանակ հայտնել է, որ նշված գործողություններով ոստիկանները խոչընդոտել են իր` որպես լրագրողի մասնագիտական գործունեությանը:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս