Դոնեցկում անջատողականները ՍՈւ-24 ռմբակոծիչ են խփել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինյալները չորեքշաբթի խփել են Ուկրաինայի օդուժի ՍՈւ-24 ռմբակոծիչը: Սակայն օդաչուին հաջողվել է ոչնչացնել զենիթային սարքը, այնուհետև վայրէջք կատարել մեկ շարժիչով. «Ինտերֆաքս»-ին հայտնել է ուժային օպերացիայի մամլո պատասխանատուն:

Սպայի տեղեկություններով՝ մեկ շարժիչով մնացած ինքնաթիռը կարողացել է թռչել ևս 300 կմ և վայրէջք կատարել նախատեսված վայրում:




Լրահոս