Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալի համար շտապ օգնության մեքենա է կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է կանչվել շտապ օգնության մեքենա:

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ ամբաստանյալի վիճակը կտրուկ վատացել է:

Ինչպես armlur.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի մայրը՝ Փառանձեմը, փորձագիտական եզրակացությունը ցույց է տվել, որ որդին առողջ է, սակայն այսօրվա վիճակն ապացուցում է փորձագիտական եզրակացության անհիմն լինելը:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Տաթև Հարությունյան




Լրահոս