Շանթ Հարությունյանի գործից մնացած առարկան «հայտնվել էր» Խաչիկյանի գործով նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ներկայացրեց իրեղեն ապացույց ճանաչված առարկաները, որոնց թվում էր նաև մեղադրյալ Խաչատրյանի բնակարանից առգրավված համակարգիչը:

Նշենք, որ ցանկացած իրեղեն ապացույց ներկայացնելիս պաշտպանական կողմը ստուգում էր առարկայի կնիքը:

Ավելի ուշ պարզվեց, որ նիստերի դահլիճում առկա հեռուստացույցը, որը դատարանը կարծում էր` տվյալ գործով պետք է գործի դնել, պարզվեց մնացել էր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և մյուսների գործից:

Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճից անընդմեջ միջամտում էին ամբաստանյալների հարազատները` կարգադրիչներին ասելով, որ բացեն իրենց տեսադաշտը:

Այն ժամանակ, երբ ներկայացվում էր ամբաստանյալ Խաչատրյանի համակարգիչը, նրա հայրը տեղից խոսեց և հայտարարեց, թե եթե մեջից բացակայի իր դստեր դիսերտացիան, բոլորը պատասխան են տալու, ինչին Խաչիկյանի հայրը հավելեց, թե հնարավոր է` դա իրենց համակարգիչը չլինի:

Ի դեպ, պաշտպանական կողմը հայտարարություն արեց` ասելով, թե չեն պահպանվել ՔՕ 115 հոդվածով սահմանված նորմերը, որոնց համաձայն` նշված իրեղեն ապացույցը պետք է պատշաճ փաթեթավորվեր: Պաշտպանի խոսքով` մեծ քննչական խումբ է եղել ներգրավված, և ցանկացածը կարող էր նոթատետրը բացել և ուրիշ գրառումներ անել: Նախագահողը հայտնեց, որ հայտարարությունը հաշվի կառնվի:

Նիստը շարունակվում է:




Լրահոս