Ֆուտբոլի կիսաեզրափակիչը կանցկացվի սգող քաղաքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական Բելու Օրիզոնտի քաղաքում, ուր նախատեսվում է անցկացնել ԱԱ-2014-ի կիսաեզչափակիչ խաղը, սուգ է հայտարարվել: Պատճառը` կառուցվող ավտոմոբիլային էստակադայի փլուզումն է, որի արդյունքում 2 մարդ զոհվել է, ևս 19-ը` վիրավորվել:

Բազմամետրանոց երկաթբետոնային կառույցը ընկել է ավտոմայրուղու երթևեկելի մասի վրա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այն ճզմել է անցնող ավտոբուսի մի մասը և մարդատար ավտոմեքենան:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնց օգնության է եկել ռազմաինժեներական ստորաբաժանման անձնակազմը:

Միջադեպը տեղի է ունեցել Պամպուլյա շրջանում` «Մինեյրան» մարզադաշտից ոչ հեռու:

Հունիսի 21-ին այս կամրջի տակով ավտոբուսով անցել էր Արգենտինայի հավաքականը, որ ուղևորվում էր մարզադաշտ` Իրանի հետ խաղին:




Լրահոս