Femen-ները մերկացել են ի հեճուկս վարչապետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Femen միջազգային կազմակերպության ակտիվիստներն իրենց դժգոհությունն են հայտել շվեդական Գոտլանդ կղզում մօգտակար հանածոների կորզման հետ կապված, տեղեկացնում է  ИТАР-ТАСС-ը:

Չորս կանայք Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի ելույթի ժամանակ արդեն ավանդական դարձած ձևով բողոք են արտահայտել. նրանք մոտ են վազել բեմին, կիսով չափ մերկացել և սկսել տարբեր կարգախոսներ վանկարկել:

Այդպիսով, նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել Օյնարե անտառում կրաքար մշակելու թույլտվության մասին կառավարության՝ վերջերս կայացված որոշման առնչությամբ:

Միջոցառումն ավարտվել է նույնքան ավանդական, որքան և սկսվել էր: Աղջիկներին ձերբակալել են և ոստիկանություն տարել, իսկ պաշտոնյան հանգիստ շարունակել է իր ելույթը: Ակտիվիստ կանայք Շվեդիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի քաղաքացիներ են եղել, իսկ բողոքի կարգախոսները գրված են եղել հենց նրանց մարմինների վրա: Կրաքարի հանքերի հետ կապված հակամարտությունը ֆիննական ընկերության հետ շարունակվում է արդեն ինը տարի: Բնապահպանները մատնանշում են այն փաստը, որ անտառը սահմանակից է արգելոցի հետ:




Լրահոս