Armenian text to speach

Շվեդիան ունի ծխելու ամենացածր մակարդակը ԵՄ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Euroweeklynews-ը գրում է, որ Շվեդիան Եվրոպայում ծխելը թողնելու հեղափոխության մեջ առաջատարն է։ Երկրում գրանցվել է ծխելու ամենացածր տարածվածությունը Եվրոպայում։ Ավելին, Շվեդիան նաև ունի թոքերի քաղցկեղից մահացության ամենացածր մակարդակը ամբողջ Եվրամիությունում, և այս նվազման միտումը շարունակվում է, մասնավորապես տարեց տղամարդկանց և խոշոր, խիտ բնակեցված քաղաքներում։

Այս նոր արդյունքները բացատրվում են Շվեդիայում նիկոտին պարունակող այնպիսի արտադրանքի առկայությամբ, որոնք պակաս վնասակար են, քան սիգարետը, ոչ թե նիկոտինի և ծխախոտային արտադրանքի լիակատար արգելքով։ Այս արտադրանքը` հիմնականում սնուսը, նիկոտինային բարձիկերը, լայնորեն մատչելի են երկրում, սոցիալապես ընդունելի են և ավելի էժան են, քան ավանդական սիգարետները։ Ավելին, դրանք զգալիորեն նվազեցնում են պասիվ ծխելու ռիսկը՝ նպաստելով չծխողների համար ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանը։

Անծուխ հեղափոխությունը Շվեդիայում

Սնուսը Շվեդիայում ամենատարածված նիկոտինային արտադրանքներից մեկն է, որը տեղադրվում է բերանում՝ լնդի և շուրթի միջև։ Սա երկրում սիգարետ ծխելու անկման, հատկապես շվեդ տղամարդկանց շրջանում, գործոններից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Տարածված են նաև նիկոտինային բարձիկները։ Շվեդիայի կառավարությունը նույնպես նպաստել է այս արտադրանքի դիրքավորմանը որպես սիգարետների փոխարինիչներ՝ միաժամանակ պահպանելով ծխախոտի սպառման և համապատասխան օրենսդրության վերահսկողությունը։

Շվեդիան ներկայումս պատրաստվում  է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որը զերծ է մնալու ծխախոտից՝ 17 տարով առաջ անցնելով Եվրամիության մյուս երկրներից։ Իրոք, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Շվեդիայի չափահաս բնակչության միայն մոտ 5 տոկոսն է ծխում ամեն օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ որպեսզի երկիրը պաշտոնապես հայտարարվի «ծխից զերծ» երկիր,պետք է, որ  չափահաս բնակչության 5 տոկոսից պակասը ամեն օր ծխի ամբողջ երկրի տարածքում։

Երկու չարիքներից փոքրը

Ապացուցված է, որ էլեկտրոնային սիգարետների նման արտադրանքները լուրջ առողջական հետևանքներ ունեն չափից շատ օգտագործման դեպքում։

Երբ խոսքը վերաբերում է նիկոտինային արտադրանքին, կարևոր է հանրությանը տեղեկացնել բոլոր այն բացասական հետևանքների մասին, որոնք դրանք կարող են առաջացնել առողջությանը, հատկապես, եթե մարդը օգտագործում է արտադրանքը ամեն օր երկար ժամանակ: 

Այնուամենայնիվ, մինչդեռ սնուսը կամ վեյպինգը կարող են բացասական ազդեցություն ունենալ օգտագործողի առողջության վրա, հայտնի է, որ սիգարետի ծուխը անուղղակի վնաս է հասցնում ինչպես այն ներշնչողներին, այնպես էլ պասիվ ծխի ազդեցությանը ենթարկվողներին: Շվեդիայի դեպքում խոսքը երկու չարիքներից փոքրագույնը ընտրելու մասին է, և Շվեդիան ընտրել է ծխելը թողնելու ուղին: (Գ)

 




Լրահոս