Գյուղապետը՝ ինքնասպան եղած երիտասարդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին Գառնի գյուղի Կարապետյանների ընտանիքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: 26-ամյա Լևոնին հարազատները գտան լոգարանում կախված վիճակում:

Լևոնը բարձրագույն կրթությամբ, շրջապատի կողմից սիրված, հանգիստ բնավորությամբ մարդ էր:

Armlur.am-ի հետ զրույցում Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը հայտնեց, որ Լևոնի ընտանիքը սոցիալապես ապահովված էր:

«Ընտանիքը մեղվապահությամբ ու հողագործությամբ էր զբաղվում: Լևոնն էլ խմիչքի նկատմամբ հակում չուներ, հավատացյալ չէր: Կրթված երեխա էր՝ դրական բնութագրումներով, լավ ընտանիքից: Ընտանիքում երկու երեխա էին՝ Լևոնն ու քույրը. հիմա մնացել են հայրը, մայրը և դուստրը»,- ասաց Գառնիի գյուղապետը:

Գառնիի գյուղապետը հայտեց նաև, որ 26-ամյա երիտասարդը մահվանից առաջ նամակ չի թողել: Թե ինչու կարող էր Լևոնը նման քայլի դիմել, գյուղապետը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ պատճառներ, անգամ, հարազատները պատկերացնել չեն կարողանում:

«Ամեն ինչ նորմալ էր: Չենք պատկերացնում՝ ինչը կարող էր նման բանի հանգեցնել: Տեսնենք՝ ոստիկանությունն ու դատախազությունը ինչ կպարզի»,- եզրափակեց գյուղապետը:

Իսկ ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս