Լողավազաններ այցելո՞ւմ եք. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև փակ տարածքներում գործող երևանյան լողավազանները տարվա բոլոր եղանակներին են գործում, բայց, անկասկած, ամռան ամիսներին այցելուների թիվը զգալիորեն մեծանում է:

Պատճառները մանրամասնելու կարիք, բնականաբար, չկա:

Իսկ թե հայ երիտասարդների որ մասն է օգտվում ամառային այս հաճույքից,  armlur.am-ը փորձեց ճշտել հենց իրենցից: Պարզվեց, որ նրանց մի մասն է միայն օգտվում լողավազաններից, այլն էլ՝ միայն ազատ օրերին:

Ժամանցի նման վայրեր չայցելողները նշում էին, որ փորձել են և դժգոհ են մնացել դրանցում առկա սանիտարահիգիենիկ պայմաններից: Հետաքրքիր էր, որ նրանց գների թանկ կամ էժան լինելու մասին մեր զրուցակիցները ոչինչ չնշեցին, թեև երևանյան լողավազանները հայտնի են իրենց առաջարկած ծառայությունների՝ ոչ այնքան մատչելի լինելով:




Լրահոս