ՀԱՐՑ. Ես օգտվում եմ 74 համարի երթուղայինից, որն ամեն օր փոխում է իր երթուղին. լինում է, երբ 74 համարի երթուղայինն անցնում է Հանրապետության հրապարակով, բայց լինում է այնպես, որ Մաշտոցի պողոտայից միանգամից գնում է կրկեսի ուղղությամբ: Այս հանգամանքն ինձ անհարմարություններ է պատճառում: Խնդրում եմ ասել, թե երբ կկարգավորվի այս խնդիրը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ներքաղաքային միկրոավտոբուսային համար 74 երթուղին նախկինում շահագործվել է ուղեգծի շեղումով` անցնելով Հանրապետության հրապարակով: Ներկայում երթուղին շահագործվում է սահմանված ուղեգծով: Վերջինիս աշխատանքը «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից վերցված է հսկողության տակ:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենաճիշտ ելքը, թերեւս, այլ երթուղայինից օգտվելն է: Քանի որ ներքաղաքային երթուղիների ուղերթերը պարբերաբար վերանայվում են, միգուցե վաղուց խոստացված ավտոբուսների շահագործումը կանոնակարգի նաեւ երթուղիների բաշխումը: Ամեն դեպքում, միկրոավտոբուսների ուղեգծերի փոփոխություններ բավական հաճախ են տեղի ունենում, ինչը կանոնավորապես անհարմարություններ է ստեղծում մարդկանց կենցաղում: