«Ռեալը» չի կասկածում Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի հավքականի հարձակվող 22-ամյա Ջեյմս Ռոդրիգեսը շատ լավ է դրսևորել իրեն Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում և իր հաշվին գրանցել է 6 գոլ՝ 5 խաղում:

Այժմ The Sunday Times-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մոտակա ժամանակներս ծրագրավորում  է ֆուտբոլիստի տեղափոխումը մադրիդյան ակումբ:

Աղբյուրի փոխանցմամբ` անձամբ Ռոդրիգեսն արդեն անցկացրել է քննարկումներ մադրիդցիների հետ և տվել է տեղափոխման համաձայնություն:

Նախկինում մամուլը պնդում էր, որ Մոնակոն պատրաստ է բաժանվել Ռոդրիգեսից 75 միլիոն եվրոյով:




Լրահոս