Տորեսը հաստատել է, որ կլքի Աթլետիկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը հաստատել է, որ մրցաշրջանի վերջում կլքի մադրիդյան ակումբը:

«Ես «Աթլետիկո» եկա, երբ 10 տարեկան էի: Ինձ բախտ է վիճակվել խաղալ այս ակումբում և գնդակներ հեղինակել: Ես կարող եմ բազմաթիվ տներ ունենալ, սակայն իրական տունը միակն է և դա «Աթլետիկոն» է:

Ցավոք սա իմ վերջին մրցաշրջանն է թիմում, այս իրավիճակում ակումբը լքելը թերևս լավագույն որոշումը կլինի: Ես ցանկանում եմ խաղալ մեկ ուրիշ տեղ»:




Լրահոս