Նեյմարը հենց խաղադաշտում չէր զգում ոտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի դեմ խաղում վնասվածք ստանալոց հետո միանգամից իր թիմակից Մարսելուին տեղեկացրել է, որ չի զգում իր իր ոտքերը:  Այս մասին պատմել է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին:

«Հարվածից հետո հենց խաղադաշտում Նեյմարը Մարսելուին ասել է, որ չի զգում իր ոտքերը: Մարսելուն շատ է վա[եցել և բժիշկ է կանչել, սակայն ընդհանուր իրարանցման պատճառով չի կարողացել մոտենալ ֆուտբոլիստին: Սա մեծ շոկ էր բոլորիս համար, երբ լացող Նեյմարին ուղղաթիռի մոտ տանում էին պատգարակով», – նշել է նա:




Լրահոս