Պրանդելին գլխավորեց «Գալաթասարայը». պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գլխավորել է թուրքական «Գալաթասարայ»-ը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մասնագետի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր և նա փոխարինել է իր հայրենակից Ռոբերտո Մանչինիին: Մարզիչն  իր նոր ակումբին կմիանա վաղը՝ հուլիսի 8-ին:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Պրանդելիի գլխավորությամբ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը, ինչից հետո մարզիչը հրաժարական տվեց:




Լրահոս