Մոսկվայի մետրոյում տղամարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Շիպիլովսկայա» կայարանում մետրոյի ռելսերի վրա ընկած տղամարդը զոհվել է. տեղեկացնում է Интерфакс-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Շիպիլովսկայա» կայարանում դադարեցվել է գնացքների երթևեկությունը:

«Այժմ գնացքները տեղաշարժվում են սովորական ռեժիմով», – հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:

Դեպքի պատճառների և տղամարդու անձի հետ կապված մանրամասներ չեն հաղորդվում:




Լրահոս