Հայ զինծառայողները բռնել են ևս մեկ ադրբեջանցի դիվերսանտի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր կեսօրին Քարվաճառի շրջանի Հարյուրի ձոր կոչվող տարածքում հայ զինվորները վնասազերծել են ադրբեջանցի երրորդ դիվերսանտին:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ` հայկական զինուժի ներկայացուցիչներն Ադրբեջանից Քարվաճառ մուտք գործած դիվերսանտին «ձերբակալել» են առանց զենքի կիրառման: Նրանք շրջափակել են դեռևս անհայտ պատճառով մեր երկիր մուտք գործած դիվերսանտին ու այնքան են մոտեցել, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ վնասազերծել են:

Այսպիսով՝ արդեն երկրորդ ադրբեջանցին է գտնվում հայոց բանակի սպաների հսկողության տակ: Իսկ երրորդ դիվերսանտը սպանվեց Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա:

Armlur.am-ի այս տեղեկությունը ՀՀ Պաշտպանության նախարարությունը գերադասեց այս անգամ չարձագանքել:

Փոխարենը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

«Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»:

 

gerij

 




Լրահոս