Ինչ է եղել իրականում Արցախում. դիվերսիոն փորձի լուրերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ լրատվական կայքերը տեղեկություն էին տարածել, թե Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այդ նույն տեղեկությունների համաձայն, դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացվել Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։

Սակայն հրապարակված տեղեկությունից ժամեր անց պետական գերատեսչությունները չեն հաստատում տեղեկությունները: Մասնավորապես,  Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունների կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունները հերքվում են:

Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»։




Լրահոս