Դատաքննիչի մեքենայից դիակ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պենսիլվանիա նահանգում դատաքննիչի մեքենայից ճանապարհի վրա մահացած մարդու մարմին է ընկել, տեղեկացնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել Bucks Crossing Shopping Center առևտրի կենտրոնի հարևանությամբ:

Մեքենայի դռան անսարքության պատճառով սպիտակ կտորով փաթաթված դիակը դուրս է ընկել պատգարակի վրա դրված վիճակում: Վարորդն անմիջապես նկատել է կատարվածը և կանգ առել: Դիակը չի վնասվել:

Դատաքննիչի գրասենյակը ներողություն է խնդրել կատարվածի համար և հայտարարել, որ շուտով կստանա նոր տրանսպորտ, և նման իրավիճակ այլևս չի կրկնվի:




Լրահոս