Դեռ օրեր առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հոխորտում-սպառնում-զգուշացնում էր «խելո՛ք մնացեք, բոլորիդ կձերբակալեմ»-ի տարբերակով: Բնականաբար, որեւէ երկրի ոստիկանապետ չի կարող նման հայտարարություններ անել, եթե երկրի գործող ղեկավարի, այսպես ասած, «դաբրոն» չունենա: Հակառակ դեպքում` այդ ոստիկանապետը կհայտնվի գործազուրկների շարքում: Ալիկ Սարգսյանը ոչ միայն հրաժեշտ չտվեց իր աթոռին, այլեւ Սերժ Սարգսյանը, կարծես ամրապնդելու համար իր ենթակայի հայտարարությունները, տարավ-բերեց, …