ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, միմյանցից անկախ, Էրեբունու ոստիկանության բաժնի մեկուսարանում պահվող Սամսոն Խաչատրյանին են  այցելել ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը: Վ. Դալլաքյանն ասաց, որ ինքը քաղաքավարության այց է կատարել. «Իմ մանկության ընկերն է Սամսոնը: Նույնիսկ իմ մրցակիցն է եղել 2007թ. խորհրդարանական ընտրություններում: Մենք մարզական ընկերներ ենք:  Ինքը բռնցքամարտ էր պարապում, ես` վոլեյբոլ: Ի՞նչ կապ ունի ՀԱԿ, ՀՀՇ կամ մեկ այլ կուսակցություն: Սա բարոյականության խնդիր է»: Պատգամավորն ասաց, որ Ս. Խաչատրյանն  իրեն լավ էր զգում: 




Լրահոս