ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆԳյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը երեկ խիստ քաղաքական հայտարարություն է արել. եթե չկարողանան ապահովել ՀՀ նախագահի հանձնարարականի կատարումը, ապա բոլորով հրաժարական կտան: Նախարարությունը, պարզվում է, գյուղացու մատից փուշ հանելու բազմաթիվ ծրագրեր ունի: Սերգոյի հինգ տեղակալներն էլ կկցվեն գյուղացուն: ԿԲ-ն եւս հանդես է եկել ինչ-որ պարզաբանումներով:ՆԱԵՎ ԼՅՈՒԴՄԻԼԱՆԵրեկ ավարտվել է Տիգրան Փոստանջյանի գործի նախաքննությունը:«Շատ ճղճիմ, 37 թվականին բնորոշ հարձակում է սա, որի նպատակը Զառա Փոստանջյանի վրա ճնշում գործադրելն է»,-հայտարարել են իրավապաշտպաններ Սաքունցն ու Իշխանյանը: Երեկ զանգահարել եւ Կենտրոնի ոստիկանություն են հրավիրել են ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Հարցին, թե ինչ նպատակով, բառացիորեն ասել են, որ նրա դեմ բողոք կա: Տիկին Սարգսյանը պահանջել է ծանուցագիր` հրաժարվելով ոստիկանություն գնալուց: «ՉՈՌՆԻ» ԿԱՐԵՆՔաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի հերթական հայտը, հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ., 02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։ԼՅՈԽ ԼԱՎ Ա «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հերքել է լուրը, թե պարտքերի դիմաց Փարիզում ընկերության ինքնաթիռի վրա կալանք է դրվել։ Այն պարզապես տեխզննում է անցել: Սա հաստատել է նաեւ ՔԱԳՎ-ն: ՉԻ ԳՆԱ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մերժել է Վիլտոն Պարկից ստացված հրավերը` մասնակցելու Ստամբուլում կայանալիք մի համաժողովի, որի բացումը կատարվելու է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից։ Հրավերը մերժվել է պատճառաբանությամբ, որ Թուրքիան ժխտում է հայոց ցեղասպանությունը: ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ «Մենք մտածեցինք` երիտասարդը տարօրինակ է խելքի առումով, բայց պարզվեց` տարօրինակ է հենց տարօրինակության առումով, ինձ թվում է` նրան պետք է բուժել»,-ինքնակոչ գիտնական, հանճար Արթուր Պողոսյանի մասին երեկ ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` շ նորհակալություն հայտնելով ԵՊՀ այն ուսանողներին, որոնք բացահայտել են երիտասարդի խաբեությունը:ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐՔոչարյանի ընտանիքը հրաժարվել է հաշտություն կնքել «Ժամանակ»-ի հետ` «Բելլա Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի իրավունքները խախտող փաստացի անճշտությունների» հայցի կապակցությամբ: Քոչարյանը 6 միլիոն դրամ է պահանջում` իբրեւ վնասի փոխհատուցում: Թերթի գլխավոր խմբագիրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Հայաստանի դատական համակարգի կողմից թերթի դեմ որոշում կայացնելու դեպքում բողոքները կհասնեն մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ