ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ Հոկ 06,2011 00:00 Երեկ եւս շարունակվել են Այրում քաղաքի մոտ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած մարդկանց որոնողական աշխատանքները, չնայած արդեն տեղեկություններ են տարածվել, որ այնտեղ փրկարարները լայն թափով աշխատանքներ չեն կատարում:Հիշեցնենք, որ Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ …
ՈՏՔՈՎ ԵՆ ԵԿԵԼ Հոկ 06,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները ոստիկանական ճնշումների եւ փակ ճանապարհների պայմաններում ոտքով են ժամանել Ազատության հրապարակ: Այս մասին ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ոտքով երթին մասնակցել են ակտիվիստներ Գյումրիից, Մարալիկից, Ապարանից, Թալինից, Ամասիայից, Աշոցքից, Շիրակի մարզի Ձորակապ գյուղից, Աշտարակից, Եղվարդից:
ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ Հոկ 06,2011 00:00 Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու` հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
ԻՐ ՓՈՐՁԻ՞Ց ԳԻՏԻ Հոկ 06,2011 00:00 «Գաղտնիք չէ, որ դպրոցի տնօրենների մեծ մասը հաճոյանալու համար իրենց մարզպետին կամ քաղաքապետին ստիպված են նույն կուսակցական նշանը կրել եւ ամեն ջանք ներդնել իրենց ծառայությունների բարձր աստիճանը ցույց տալու համար: Եւ երբ ընտրություններից հետո այդ ծառայությունը լավ արդյունքներ է տալիս, իրենք պաշտպանված են զգում»,-նման կարծիք է հայտնել դպրոցի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նրա …
ԼՂՀ-Ն ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ Հոկ 06,2011 00:00 Էներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ավարտից հետո Արցախը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանի բաշխիչ ցանցին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` ներկայումս Արցախը տարեկան սպառում է մոտ 240 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից 100 մլն-ը արտադրվում է Սարսանգի հէկ-ում:
ԴԻՓ ԽԱԲՈՒՄ ԻՆ Հոկ 06,2011 00:00 Երեկ «Էրմեկ» շինարարական ընկերության խաբված բաժնետերերը պիկետ են կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ: Բնակիչների խոսքով` Երեւանի կենտրոնում` Արամ 84 հասցեում տեղակայված բնակելի շենքը սկսել են կառուցել մի քանի տարի առաջ: «Երբ արդեն 80 տոկոսով ավարտել էին շինարարությունը, կառուցող «Էրմեկ» ԲԲԸ-ն իրեն սնանկ է հայտարարել` թողնելով մեզ առանց բնակարանների, իսկ մենք վարկեր ունենք բանկերում եւ պարտքեր` …
ԴԻՄԵԼ ԿԱՐԵՆԻՆ Հոկ 06,2011 00:00 «Թեեւ կառավարությունը խոստացել էր ձեռք չտալ գործող կրպակներին, Երեւանում ապամոնտաժվել է 225 գործող կրպակ»,-հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: «Եթե փողոցային առեւտուրն արգելվում է, ապա դժվար է հասկանալ, թե ինչու են մնացել փողոցների վրա տեղադրված ամենակարող «Ֆրեշ»-ները»,-պատգամավորի այդ հարցին պատասխանելով` տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ …
ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ՍԱՐԿՈԶԻԻ ԱՅՑԸ Հոկ 06,2011 00:00 Այսօր երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաեւ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի …
ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿՈՒԼ ՏԱԼ» Հոկ 06,2011 00:00 2008թ. Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակելու մասին: Այդ օրվանից էլ Հայաստանում սկիզբ առավ դատական «բեսպրեդելի» մի անօրինակ թռիչք, որի մասին երազել անգամ չէին կարող սկեպտիկները: Ու այսօր` երեք տարի անց, նրա ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի մասին հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանն ասաց. «Նրանց անձնական շահերից ելնելով է …
Հոկ 06,2011 00:00 «ՀՀԿ-ի թեկնածուն մեկն է, եւ այդ թեկնածուով էլ ՀՀԿ-ն գնալու է ընտրության»:Գագիկ Մելիքյան «iravunk.com»Թերեւս վաղ է նախագահի ընտրություններում ունենալիք գործերի մասին խոսել, քանի որ, որքան հայտնի է, իշխող կուսակցությունը խորհրդարանում լինելու նկրտումներ նույնպես ունի: Բայց հավանաբար մայիսին կայանալիք ընտրությունների մասով ՀՀԿ-ն բոլոր հարցերը լուծված է համարում ու մնացել է միայն Սերժ Սարգսյանի վերընտրության խնդիրը լուծի: …
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից