ԱՆ. Սողանքի հետեվանքով կա 7 վիրավոր Հոկ 03,2011 13:52 Հայտնում ենք, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով “Ալավերդու բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներիքին օրգանների վնասումների, նախաբազկի և սրունքի ոսկրների կոտրվածքներ: Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների …
Բրիտանացիները պաշտոնապես կմնան որբ Հոկ 03,2011 13:43 Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել առաջիկայում անձնագրերը ստանալիս հարցաթերթիկներից հանել մայր եւ հայր տողերը: Այդ տողերի փոխարեն կլինեն “ծնող համար մեկ” եւ “ծնող համար երկու” ,-հաղորդում է The Daily Mail-ը:Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2011-ի դեկտեմբերից:Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության առաջարկով այդ փոփոխությունները մտցվել են նաեւ Ամերիկայի քաղաքացիների համար:
ԳԱՅԼԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ Հոկ 03,2011 13:33 Սեպտեմբերի 30-ին`ժամը 10.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Արարատի մարզի Նորամարգ գյուղում`Լ.Մկրտչյա¬նին պատկանող անասնագոմում (Սահմանապահների փողոցի թիվ 21 տուն) գայլերը հոշոտել են 30 գլուխ ոչխար:
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՍՈՒՆԿ Հոկ 03,2011 13:28 Հոկտեմբերի 1-ին` սննդային թունավորմամբ (օգտագործել են սունկ) Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Գարգառ գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Խաչիկ Սահակյանը և Պուշկինո գյուղի բնակիչներ`1984թվականին ծնված Աննա Սահակյանը, 2005թ ծնված Դավիթ և 2006 թվականին ծնված Էդիկ Մինասյանները: Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը Հոկ 03,2011 13:26 Հոկտեմբերի 2-ին ժամը 12:20-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ”ՀայՌուսգազարդ” ընկերությունից:
Հունաստանում հերթը հասավ պետաշխատողներին Հոկ 03,2011 13:25 Հունսատանում 30 հազար պետծառայողների կրճատման ծրագիր են ներկայացրել,- հաղորդում է Lenta.ru -ն:Նախատեսված է ստեղծել աշխատանքային ռեզերվ, ուր կտեղափոխվեն պետական ապարատի աշխատակիցների մի մասը` հաջորդ տարում հետագա կրճատման հեռանկարով:Հիշեցնենք, Հունաստանը ներկայումս գտնվում է դեֆոլթի եզրին: Երկրի պետական պարտքը հասել է ճգնաժամային եզրագծի, կազմելով մոտ 350 միլիարդ եվրո: Ավելի վաղ, երկիրը դիմել էր Եվրամիությանը ֆինանսական ճգնաժամից երկիրը …
Մեկնարկեց ԱԺ քառօրյան Հոկ 03,2011 12:54 Այսօր մեկնարկեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերը: Օրակարգում 98 նախագիծ է, որից 17-ը միջազգային պայմանագիր: Պատգամավորները շնորհավորեցին իրենց գործընկեր` ”Բարգավաճ Հայաստան” խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին ծննդյան օրվա առթիվ: Օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ քվեարկվեցին նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը: Նիստին ներկա է 92 պատգամավոր:Օրենսդիրն սկսեց օրակարգային հարցերի քննարկումը:
Սեքսը տիեզերքում վտանգավոր է. Գիտնականներ Հոկ 03,2011 12:42 Ամերիկացի գիտնականները նշել են այն խնդիրները որոնց մարդը կբախվի առաջիկա հարյուր տարում հեռավոր աստղերին հասնելու իր մտադրության ճանապարհին: Այս մասին գրում է ԷՔՍՊՐԵՍԻՆՖՈՐՄ ը: Գիտնականները պնդում են, որ տիեզերական երկարատև ուղևորությունների ընթացքում մարդիկ պետք է ունենան բազմանալու հնարավորություն, սակայն առանաց ձգողականության ուժի ազդեցության մարդու սաղմը չի կարող ճիշտ զարգանալ, իսկ եթե նույնիսկ դա ստացվի, ապա …
ԵՄ աջակությամբ հոկտեմբերին կբացվեն քոլեջներ Հոկ 03,2011 12:33 12 տարածաշրջանային քոլեջներ կբացվեն Հայաստանի մի քանի մարզերում: Եվրոպական միության պատվիրակությունը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2011 թ․ հոկտեմբերի սկզբին համատեղ կբացեն մի քանի բարեկարգված եւ վերազինված քոլեջներ՝ “Մասնագիտական կրթության եւ ուսուցման բարեփոխման շարունակության եւ զբաղվածության հայեցակարգի մշակումե ծրագրի շրջանակում,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար …
Պարույր Հայրիկյան. Մարգարյանը Քորչարյանի թույլտվությամբ էր միայն փռշտում Հոկ 03,2011 12:19 Անսպասելի էր, որ այդքան լուրջ վերլուծվեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, քանզի երկրորդ նախագահը միշտ էլ հարցազրույցներ տալիս էր, եւ միշտ էլ խոսվում էր նրա վերադարձի մասին,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ժառանգություն կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:Հակոբյանի կարծիքով՝ անկախ նրանից Պուտինը կլինի Ռուսաստանի նախագահը, թե մեկ այլ անձ, Հայաստանի նկատմամաբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը չի փոխվի: Նրա …
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
25 Մայիս 18:47 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին