Երեւանում հոկտեմբերի 1-8-ն ակտիվ թատերական շաբաթ է սպասվում, կանցկացվի «Հայ ֆեստ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը ՀՀ նախագաhի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգա 30 թատերախումբ շուրջ 18 երկրից` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն: Այս տարի «Հայ ֆեստ»-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Tango de …