ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՉԳԻՏԻ Հոկ 01,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ կառավարության շենքի մոտ Զվարթ Կիրակոսյան անունով մի տիկին, հեռախոսով խոսելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության աշխատակցի հետ, վիճաբանում էր: ՌՈ աշխատակիցներից Վարդան Ղուկասյանը, տիկնոջ փոխանցմամբ, իրեն ասել էր, թե ինքը մայր կոչվելու իրավունք չունի, ինչի պատճառով տիկինը վրդովվել էր: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիանի զորամասում ծառայող Սուրեն Կիրակոսյանն այժմ գտնվում …
Ո՛Չ ԿՈՂՄ ԵՎ Ո՛Չ ԷԼ ԴԵՄ Հոկ 01,2011 00:00 Երեկ Հայ ազգային կոնգրեսը որոշեց մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել Ազատության հրապարակում: ՀԱԿ-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին առաջարկեց ընտրություն կատարել նստացույցի կամ շուրջօրյա հանրահավաքների միջեւ: Ժողովուրդը վանկարկումներով ընտրեց բողոքի գործողության նախընտրած ձեւը: Լ.Տեր-Պետրոսյանը հարթակ հրավիրեց Կոնգրեսի եւ քաղաքական խորհրդի բոլոր անդամներին` վերջնական որոշում կայացնելու համար: Մի քանի րոպե խորհրդակցելուց հետո հայտնեց, որ …
ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ Հոկ 01,2011 00:00 Միայն այսպես կարելի է բնութագրել դատավոր Կարինե Գալֆրեդի Պետրոսյանին` դատական համակարգում ամենաերիտասարդ եւ ամենատարօրինակ դատավորներից մեկին, ով հաճախ առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով եւ ճշմարտության բացահայտման մեթոդաբանությամբ, ինչը պարտադիր պայման է ցանկացած դատավճիռ կայացնելիս, այլ յուրատեսակ համակրանքներով ու հակակրանքներով, «ինչ-որ տեղերից» եկող հրահանգներով: Պարզվում է, որ նա նաեւ «ալերգիա» ունի լրատվամիջոցներից, քանի որ թերթերի …
Հոկ 01,2011 00:00 «Ընտրություններին մասնակցելու իրավունքը մենք ձեռք ենք բերել աշխատանքի արդյունքում»:Մհեր Շահգելդյան «armenpress.am»Ինչպես Ընտրական օրենսգիրքն է փաստում, ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կարող է մասնակցել տարբեր համապետական ընտրությունների: Աշխատանք ասվածն այս դեպքում ոչ միայն կարեւոր չէ, այլեւ երկրորդական է: Իսկ եթե ՕԵԿ փոխնախագահը փորձում է այդ կերպ ընդգծել աշխատասեր ՕԵԿ-ի առավելությունը, ուրիշ հարց է: Իհարկե, մոտենում են ընտրությունները, …
Հոկ 01,2011 00:00 «Եթե Ազատության հրապարակում շատ մարդ հավաքվի, ապա իշխանությունները մտածելու բան կունենան»:Ռաֆիկ Պետրոսյան «ՀԺ»Իշխանությունը միշտ էլ հնարավորն է արել ընդդիմությանը թերագնահատելու ուղղությամբ: Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունից հասկացվում է, որ եթե համաժողովրդական ճնշումը չլիներ, ապա իրենց երկրի տերերը համարողներն ընդհանրապես կանտեսեին հասարակության գոյութան փաստը: Հետեւաբար հանրահավաքները եւ համաժողովրդական պայքարն այս առումով նույնպես միանգամայն արդարացված կարելի է համարել: …
Հոկ 01,2011 00:00 «Մենք պետք է հասարակությանը մոբիլիզացնենք, որպեսզի ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ»:Վահան Հովհաննիսյան «aysor.am»Հանրահայտ դաշնակցականն ինչ-որ բան հաստատ շփոթում է… Ընդունենք՝ հասարակությունը լավագույնս մոբիլիզացվում է եւ այսօրվանից արդեն, մի տեղում հավաքված, արդար ու թափանցիկ ընտրությունների է սպասում: Մի՞թե արդար քվեարկության երաշխավորը շարքային քաղաքացին է, ով, բացի սեփական քվեն տնօրինելու իրավունքից, գործընթացի վրա ներազդելու որեւէ այլ հնարավորություն …
ՏՈՒՆԸ ՊԱՅԹԵԼ Է Հոկ 01,2011 00:00 Քանաքեռավան գյուղի տներից մեկում երեկ երեկոյան` 22:30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել, եւ հրդեհ սկսվել: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում տեղեկությունը հաստատել են` նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել գազից Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տանը: Արդյունքում փլուզվել է երկհարկանի տան երկրորդ հարկը, տուժել է 50-55-ամյա կին, ով ստացել է …
ՆՈՐ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» Հոկ 01,2011 00:00 Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս տարվա մայիսին Հայաստանում նոր «օրենքով գող» է «կարգվել» 32-ամյա Ժիրայր Բրուտյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Ժիրիկ կամ Խչոյի տղա Ժիրիկ մականվամբ: Գործակալությունն ընդգծում է, որ Ժիրիկը նախ ստացել է Հայաստանի «օրենքով գողերի»` Ալեքսանդր Մակարյանի` Ալոյի, Անդրանիկ Սողոյանի, Սուրեն Ավետիսյանի, Սամո Հարությունյանի, հայր եւ որդի Խոյեցյանների, իսկ ավելի …
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ «ԱՉՔԻ ԳՐՈՂԸ» Հոկ 01,2011 00:00 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետերին ու Երեւանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել ուսուցչի օրվա առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ:
ԷԼԻ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ Հոկ 01,2011 00:00 Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս սեպտեմբերին` նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գներն աճել են 6.2 տոկոսով: Ընդ որում, նույն ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 10.3 տոկոսով: «2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 46.4 տոկոս գնաճ, իսկ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 8.6 տոկոս գնանկում: 2011 թվականի սեպտեմբերին …
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից