ԲՈՒԶԱՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ Նոյ 04,2011 00:00 Անշարժ գույքի շուկայում տիրող ներկա իրավիճակում որոշ օլիգարխների մոտ բավականին լուրջ ֆինանսական դժվարություններ են առաջացել: Իսկ այն մարդիկ, որոնք պայմանագիր են ստորագրել, որով իրացված անշարժ գույքի փոխարեն իրենց համարժեք բնակարաններ են տրամադրվելու, մինչեւ այսօր անտուն են:Մենք տեղեկացրել էինք, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաեւ Երեւանի Արամի փողոցում կառուցապատում իրականացնող «Գապբնակշին» ընկերությունը: Մեզ են դիմել այդ …
ԼԵՎՈՆԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը Նոյ 04,2011 00:00 Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ: Այն Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ, որը նպատակ ունի պատրաստել եւ հրապարակել ՎԶԵԲ-ի` 2012-15թթ. Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը:
ՈՒՇԱՑԱԾ Նոյ 04,2011 00:00 Երեկ մոտ տասը րոպե ուշացումով սկսվեց Աժ արտաքին ու ֆինանսաբյուջետային հանձնաժողովների համատեղ նիստը, քանի որ ուշանում էին ինչպես հանձնաժողովի նախագահներ Գագիկ Մինասյանը եւ Արմեն Ռուստամյանը, այնպես էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Փոխարենը, ինչպես միշտ, ներկա էին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ իր փոխնախարար Պավել Սաֆարյանը, որն, առհասարակ, տարվա այս եղանակին օրերը մթնեցնում է խորհրդարանում:
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՐԻՆՋԻՆ Նոյ 04,2011 00:00 ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի լիազորությունները դադարեցվելուց հետո ԿԸՀ-ն երեկ պատգամավոր է գրանցել Մուշեղ Թուրինջի Պետոյանին: Եթե այս անձն անգամ որոշ ԲՀԿ-ականների համար անհայտ մեկն է կամ ինչպես «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի հերոսների օրինակով արտահայտվեց նրանցից մեկը` «նեիզվեստնի նաուկի զվեր», ապա Արթիկում նրան լավ են ճանաչում: Սույն Պետոյանն Արթիկի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 2007-ի ընտրություններին իր թեկնածությունն էր …
ՈՂՋԱԳՈՒՐՎԵԼ ԵՆ Նոյ 04,2011 00:00 Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած «Էքսպո» ցուցահանդեսին ուշագրավ դեպք է արձանագրվել: Այնտեղ ներկա են եղել ե՛ւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ե՛ւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանը «պատահաբար» գնացել, կանգնել է հենց այնտեղ, որտեղով անցել է Ծառուկյանը: Վերջինս, տեսնելով Հովհաննիսյանին, բացականչել է. «Յա~, բարեւ Ձեզ», ապա ջերմ ողջագուրվել են:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՀԱՎԱՔ Նոյ 04,2011 00:00 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված Եվրոպական բիզնեսի ասամբլեայի նիստին երեկ ներկա են եղել ինչպես ԲՀԿ-ական պատգամավորներ, այնպես էլ նախարարներ, նրանց թվում նաեւ սպորտի նախարար Արթուր Պետրոսյանը, ով, համաձայն տարածված լուրերի, երեկ եւս կազմ եւ պատրաստ է եղել` նախարարի պաշտոնից հրաժարական տալու համար, չնայած տարբեր կայքերում անհեթեթություն էր համարել իր պաշտոնանկության մասին լուրերը: Ինչպես նշում …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 04,2011 00:00 ԼԱՐՎԵԼ ԵՆ Տավուշի մարզի Մեհրաբ համայնքում գտնվող զորամասի 19-ամյա զինվոր Հովհաննես Մուշեղի Եսայանը «Չենք լռելու» նախաձեռնությանն ահազանգել է, որ գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը եւ շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանը լարվել են իր դեմ: Օգտագործելով կենցաղային վեճը` նրանք որոշել են հաշվեհարդար տեսնել իր հետ` ուղարկելով դատարան: Ըստ զինվորի` սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին` նրանք հասել …
ՍԵՐԺԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Նոյ 04,2011 00:00 Ներքաղաքական զարգացումները սենսացիոն ընթացք են ստանում: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանի փեսան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը:Նախագահական նստավայրի պաշտոնական կայքում նրա` աշխատանքից ազատման հրամանագիրը հայտնվելուց քիչ անց լրատվական կայքերում հրապարակվեց Մինասյանի հարցազրույցը: «Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում եմ, …
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԳՆԱՑ ՄԵՆԱԿ Նոյ 04,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը եւս հրաժարականի դիմում է գրել: Թեեւ լուրեր էին տարածվել, որ Մնացականյանը հավակնում է դառնալ ԱԺ աշխատակազմի ղեկավար` գրավելով Գեղամ Ղարիբջանյանի տեղը, այնուամենայնիվ, նա էլ հեռացավ խորհրդարանից: Նկատենք, որ Վ.Մնացականյանը սերտ կապեր ունի նաեւ նախագահական նստավայրի երիտթեւի հետ, եւ ժամանակին էլ խոսվում էր, որ …
ՆԻԿՈՅԱՆԻ ՀԵՐԹԸ Նոյ 04,2011 00:00 «Ժողովուրդ»-ի խորհրդարանական աղբյուրները հայտնում են, որ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցն արդեն վերջնականապես որոշված է: Թերեւս սա է պատճառը, որ ԱԺ աշխատակազմի որոշ անդամներ Սամվել Նիկոյանի ընդունարանի դռների մոտ արդեն հերթ են կանգնում: ԱԺ աշխատակիցները շտապում են իրենց հավատարմությունն ի ցույց դնել Նիկոյանին` չսպասելով նրա ընտրությանը:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
26 Դեկտեմբեր 07:43 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը