ՀԱՍԱՆ 2 ՄԼՆ-Ի Փետ 02,2011 00:00 Երեկ երեկոյան Կահիրեի «Տահրիր» հրապարակում հավաքված ցուցարարների թիվը հասել էր 2 միլիոնի: Փետրվարից սկսած «միլիոնների երթը» կկայանա նաեւ այսօր: Պահանջները մնում են նույնը. Մուբարաքը պետք է հեռանա: Երեկ երեկոյան ընդդիմությունը դեռեւս չէր որոշել՝ շարժվե՞լ նախագահական պալատի ուղղությամբ, թե՞ ոչ: Ու թեպետ նախօրեին բանակը հայտարարել էր, որ չի խառնվելու, այնուամենայնիվ փակել էր նախագահական պալատ տանող ճանապարհը:
ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ Փետ 02,2011 00:00 Երեկ հրաժարական է տվել Չինաստանում ԱՄՆ դեսպանը: Քաղաքագետների կարծիքով, Ջոն Հանտսմենը ունի բոլոր հնարավորությունները դառնալու Օբամայի մրցակիցը 2012 թվականի ընտրություններում` որպես Հանրապետական կուսակցության թեկնածու: Անցած ընտրություններում Հանտսմենը գլխավորում էր Ջոն Մակքեյնի նախընտրական շտաբը: 2009-ի մայիսին Օբաման նրան նշանակեց դեսպան Պեկինում` փորձելով «խաղից հանել» պոտենցյալ մրցակցին: Ինքը` Հանտսմենը, մինչեւ Չինաստանում նշանակվելը զբաղեցնում էր Յուտա նահանգի նահանգապետի …
“ՋԵՐՄՈՒԿ”-Ի ՍՐԲՈՒԹՅԱՆ ՍՐԲՈՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ Փետ 02,2011 00:00 Աշոտ Արսենյան անուն-ազգանունը, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, գրեթե անծանոթ է հայ հասարակությանը, իսկ ահա որպես Ջերմուկի Արսենյան կամ Քլոս, նրան շատ շատերն են ճանաչում: Վերջինս բավականին հաջողակ գործարար է, բայց վատ կամ ավելի ճիշտ շատ վատ խորհրդարանական գործիչ: Գնդեվազցի այս պատգամավորը մասնագիտությամբ տեխնիկ-շինարար է եւ իր կարիերան սկսել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ …
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ Փետ 02,2011 00:00 Դարդերը քիչ էին, մեկն էլ ավելացավ. երեկվանից Կապանում 600գ-ոց հացը նախկին 210-ի փոխարեն կվաճառվի 240 դրամով: Գինը սահմանվել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հացի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: 190 դրամով հացը կհանձնվի խանութ, որին կգումարվի վաճառողի աշխատավարձը՝ 20 դրամ, իսկ 10 դրամը` որպես ճանապարհածախս: Թանկացմանը նպաստում են նաեւ միջազգային շուկայում վառելիքի, բուսական յուղի …
Փետ 02,2011 00:00 «Համեմատություն անցկացնելով 1996 թ. նախագահական ընտրությունների հետ` 2008-ի ընտրությունների արդյունքները ոչ մի դեպքում չպետք է կասկածի տակ դնել»: ԱԺԿ նախագահ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան Էխ, Շավարշ, բա ի՞նչ էիք կարծում, փոխնախարարի պաշտոնը հենց այնպե՞ս եք ստացել: Բա իհարկե, ստիպված եք լինելու նման մտքի գոհարներ արտաբերել: Իսկ եթե ավելի լուրջ, իսկապես, 1996-ի եւ 2008-ի նախագահական ընտրությունների …
Փետ 02,2011 00:00 Մենք ուզում ենք ստեղծել օրինավոր երկիր, օրենքի երկիր: Հենց կուսակցության անունն էլ` «Օրինաց երկիր», բավական է, որ կուսակցության հանդեպ համակրանք ունենաս»: ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյան. «Առավոտ» 25.01.2011 Իսկապես կարելի է ցավակցել պարոն Սերգո Կարապետյանին, որ միայն 14 տարի («Օրինաց երկիր»-ը 14 տարեկան է, համենայն դեպս իրենք այդպես են նշում) համակրելուց հետո կարողացավ հասնել իր ուզածին: …
Փետ 02,2011 00:00 «Ղոնախչյանը երբեք կուսակցական կամ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: Փորձ էլ չի արել ինչ-որ մտքեր եւ դիրքորոշումներ արտահայտել»: ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանով . 27.01.2011 «Հայոց աշխարհ» Իսկ Շարմազանովը հաշվե՞լ է, թե քանի՞ հազար նման կերպարներ կան Հայաստանի Հանրապետական կուսակցությունում: Խեղճ Ղոնախչյանը որտե՞ղ արտահայտեր իր կարծիքը, եթե մի քանի երիտասարդներով մենաշնորհ ունեն ԶԼՄ-ի հետ աշխատանքում: Պարոն …
ՁՅՈՒՆ, ԴՈՒ ԵՐԳԻՐ ՔՈ ԵՐԳԸ Փետ 02,2011 00:00 ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը «Արթիկ» ՔԿՀ-ում այսօր չկայացավ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով: Խմբագրության լրագրողները, փաստաբանները ճանապարհի` Մաստարայի հատվածից ստիպված են եղել հետ վերադառնալ, մեղադրողն ու դատավորը նույնպես ձյան պատճառով չեն կարողացել ներկայանալ դատական նիստին: Վաղ առավոտից հանրապետության որոշ ճանապարհներ դժվարանցանելի էին ձյունամրրիկի եւ մերկասառույցի պատճառով: Տեղեկացանք, որ Երեւան-Սեւան ավտոմայրուղու Արզնու …
ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌ Է ՍՊԱՍՎՈՒՄ Փետ 02,2011 00:00 Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր մի անսովոր քրեական գործի քննություն, բայց հետաձգվել է: Գործն անսովոր է նրանով, որ նախաքննության կեսից տուժողներն ու ամբաստանյալները տեղերով փոխվել են, որը ի ցույց է դնում ոստիկանության քննչական ծառայության եւ ՀՔԾ-ի հակամարտության ողջ պերճանքն ու թշվառությունը: 2009 թվականի հունիսի 27-ին ՀՀ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քաղաքացիներ Արթուր …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 02,2011 00:00 ԱՅԴ ՈՒՂՏԸ ՆՐԱՆՑ ԴՌԱՆՆ ԷԼ ՉՈՔԵՑՏարիներ շարունակ ՀԱԿ-ը ի լուր աշխարհի հայտարարել է, որ ընտրությունների կամ, առհասարակ, ժողովրդավարության հարցերի հետ կապված խնդիրներին եվրոպացիները նայում են «լայն փակված աչքերով»:Երեւանի քաղաքապետի ընտրութունների օրը, քվեարկության ամենաթեժ ժամերին ԵԽԽՎ , թե՞ ԵԱՀԿ դիտորդների խմբի ղեկավարն էր, որ առոք-փառոք ճաշում էր «Տրիումֆ»-ում: Եվ ահա, ինչպես կասեր Հրանտ Տեր-Աբրահամյանի ծանոթ տատիկը`«պրիեխալի»: …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին