ԵԿԵԼ ԵՆ Նոյ 22,2011 00:00 Արդեն Երեւան են ժամանել ԵԺԿ դիտորդները` հանդիպելու ԵԺԿ-ին անդամակցել ցանկացող կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Երեկ ԵԺԿ դիտորդները հանդիպել են կոալիցիայի` նախարարների հետ եւ երեկոյան ընթրել: Իսկ այսօր վաղ առավոտից սպասվում են նրանց հանդիպումներն ԱԺ-ում` խմբակցությունների հետ: Հիշեցնենք, որ ԵԺԿ-ին են ցանկանում անդամակցել կոալիցիոն 3 կուսակցություններն ու ընդդիմադիր «Ժառանգություն»-ը:
ՄԵԿՆԵՑԻՆ Նոյ 22,2011 00:00 ՀՀՇ վարչության պատվիրակությունը` կուսակցության նախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, երեկ մեկնել է Իտալիա` մասնակցելու Եվրոպայի լիբերալների եւ բարեփոխիչների կուսակցության 23-րդ համագումարին: ՀՀՇ պատվիրակությունը բավական մեծ է` բաղկացած 7 հոգուց: Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս համագումարում սպասվում է նաեւ Եվրոպայի լիբերալների նախագահի ընտրություն: Ուշագրավ է այն փաստը, որ կոալիցիոն կուսակցություններն էլ ցանկանում են ընդգրկվել Եվրոպայի ժողովրդական …
ՏԵՂՈՒՄ ԵՆ Նոյ 22,2011 00:00 ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրա հետ խորհրդարան եկած թիմի միայն մի մասն է հրաժարական տվել, իսկ մյուսները շարունակում են վայելել իրենց տաք անկյունը: Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ալբերտ Հերոյանն ու ԱԺ նախագահի արարողակարգի հարցերի պատասխանատու Գեորգի Մուրադյանը, որոնք համարվում էին ԱԺ նախագահի մտերիմները, շարունակում են պաշտոնավարել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 22,2011 00:00 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՀայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ.Մեհրաբյանը, Ռ.Մաթեւոսյանը եւ Ա.Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված …
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿՈՒՐՍԻ ԷՖԵԿՏԸ Նոյ 22,2011 00:00 «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 384.77 դրամ: Այսպիսով` դոլարը շարունակում է թանկանալ: Հոկտեմբերից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ դոլարն արժեւորվել էր գրեթե 13 դրամով` 372-ից հասնելով շուրջ 385 դրամի:Դրամ-դոլար փոխարժեքի` այս սեզոնի համար բնորոշ տատանումներին վաղուց արդեն բացատրություն գտնված է. օլիգարխները հենց այս եղանակին են Հայաստան ներկրում Նոր տարվա ապրանքները: …
ՆԺԿ ԱԿՏԻՎԻ ՆԻՍՏ Նոյ 22,2011 00:00 2011թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ՆԺԿ ակտիվի հերթական ժողովում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, անդրադառնալով Եվրասիական միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հեռանկարին, համոզմունք է հայտնել, որ Հայաստանն անվերապահորեն պետք է միանա 2011թ. նոյեմբերի 18-ին Մոսկվայում ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ Նոյ 22,2011 00:00 Երեկ` առավոտյան, ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկնեց իր հրաժարականի դիմումը: Ներքաղաքական կուլիսներում քննարկվում էր այն տարբերակը, որ ԱԺ նախագահի ընտրություն առհասարակ չկատարվի եւ պատգամավորների առավելագույն ձայներով փոխխոսնակ դարձած Սամվել Նիկոյանը հանդես գա ոչ թե ԱԺ նախագահի, այլ «տեղապահի» կարգավիճակով: Լավատեղյակ որոշ աղբյուրներ էլ չբացառեցին, որ հինգշաբթի կամ ուրբաթ օրվա արդեն ավանդական դարձած նիստի …
ԱՆՍՊԱՌ ԹԵՄԱ Նոյ 22,2011 00:00 «Շատ անշնորհակալ աշխատանք է հերքել ակնհայտ հորինված ստերը: Կարծում եմ` ժամանակի ընթացքում բոլորը կհամոզվեն, որ ընդամենը որոշ լրատվամիջոցներ զբաղված են ասեկոսեներ տարածելով»,-ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության հերթական լուրերը հերթական անգամ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Մեր տեղեկություններով եւս` Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը քիչ հավանական է, առավել եւս` Արթուր Բաղդասարյանի փոխարինման սցենարով: …
«ԽԱՆՈՒԹԻ ԳՈՐԾ» Նոյ 22,2011 00:00 Հաղորդվել էր, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի իրավապահների կողմից բացահայտված 23 հոգանոց հանցախմբի անդամները նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են։ Ներկայացնենք նման դեպքերում կիրառվող ընթացակարգը. օտարերկրյա քաղաքացիներ ձերբակալելու դեպքում տվյալ երկրի իշխանությունները տեղեկացնում են իրենց երկրում հավատարմագրված այն դեսպանատանը, որի քաղաքացիներն են ձերբակալվածները: Արտերկրում` գործուղման մեջ գտնվող ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ուրբաթ …
ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐՆ ՀՈՒՍՈ Նոյ 22,2011 00:00 Երեկ միմյանց դեմ քրեական գործ հարուցելու դիմում են ներկայացրել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առաքելյանը հանդես է եկել բաց նամակով` վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը մեղադրելով «Նաիրիտ» գործարանում մասնավորապես 31 մլն դոլարի հափշտակության մեջ (ամբողջական տեքստը` 6-րդ էջում): Նա բաց նամակն ուղարկել է գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին ու լրատվամիջոցներին: Իսկ կառավարությունից տեղեկացանք, որ վարչապետ …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը