«ԽԱՆՈՒԹԻ ԳՈՐԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդվել էր, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի իրավապահների կողմից  բացահայտված 23 հոգանոց հանցախմբի անդամները նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի եւ Վրաստանի  քաղաքացիներ են։ Ներկայացնենք նման դեպքերում կիրառվող ընթացակարգը. օտարերկրյա քաղաքացիներ ձերբակալելու դեպքում տվյալ երկրի իշխանությունները տեղեկացնում են իրենց երկրում հավատարմագրված այն դեսպանատանը, որի քաղաքացիներն են ձերբակալվածները: Արտերկրում` գործուղման մեջ գտնվող ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրվա դրությամբ դեռ որեւէ գրություն չի եղել: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ հայտնեց, որ դատախազությունը միջամտում է միմիայն իրավական փոխօգնության դեպքերում:
Դե ինչ, եթե պարզվի, որ, այնուամենայնիվ, կան ՀՀ քաղաքացիներ, ապա այս ձերբակալությունը կարելի է դիտել ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում հայկական տրանսազգային հանցավոր խմբավորումների ձերբակալության շղթայում` որպես հերթական ապտակ ՀՀ իշխանություններին:




Լրահոս