Սահակաշվիլին հրաժարական կտա. վրացական մամուլ Նոյ 17,2011 12:38 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր շրջապատում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը: Այս մասին գրում է վրացական “Ախալի թաոբա” թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը: Նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ ոչ թե 2013-ին, այլ 2012-ի գարնանը: “Իշխանության ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում` ԱԱԽ քարտուղար Գեորգի Բոկերիան, Սահակաշվիլիին խորհուրդ են տալիս ընդհանրապես լքել քաղաքական ասպարեզը”,-գրում է …
Բակո Սահակյանը Նյու Յորքում հանդիպել է ՀԲԸՄ նախագահին Նոյ 17,2011 12:32 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ժամանել է Նյու Յորք: Նույն օրը Նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի դերակատարություն է ունեցել մեր հանրապետության զարգացման գործում, …
Հայացք. Երբ պաշտոնյան վաշխառու է Նոյ 17,2011 12:29 «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից խաբված անձինք չեն կարողանում վերադարձնել իրենց բնակարանները: Դեռևս 2007 թվականին նրանք պայմանագրեր են կնքում կոոպերատիվի ղեկավարության հետ, վճարում բնակարանների գնի մի մասը: Իր հերթին, սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը պարտավորվում է Գևորգ Չաուշի 14/3 հասցեում էլիտար շենք կառուցելուց հետո բնակարանները հանձնել նրանց: Սակայն հետագայում ֆինանսական խնդիրներ են ծագում, իսկ կոոպերատիվի ղեկավարությունը դրանք …
ՀՀ-ԵՄ հարաբերությունները մտել են զարգացման նոր փուլ Նոյ 17,2011 12:27 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում: Կառավարության մամուլի ծառայությունից …
Կառավարությունը 172 մլն դրամ նվիրեց Նոյ 17,2011 11:52 Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևանում կայանալիք «Մանկակական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի պատշաճ կազմակերպման համար կառավարության պահուստային ֆոնդից «Մանկական Եվրատեսիլ» հիմնադրամին 172 մլն դրամ հատկացնել` որպես նվիրատվություն։ Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ հովանավորներից և այլ ճանապարհներով ստացված եկամուտները բավարար չեն միջազգային կարգի այդ մրցույթը պատշաճ անցկացնելու համար։
Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ Նոյ 17,2011 11:46 Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, իսկ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում` ավտոմեքենա է պայթեցվել, որով տեղափոխվում էին Պակիստանի իշխանություններին աջակցող անձինք:
Այսօր Ուսանողների միջազգային օրն է Նոյ 17,2011 11:24 Այսօր` Ուսանողների միջազգային օրն է։ Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը` նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի …
Հայկական ժամանակ. Հիսուն հարկանի պարսկական աշտարակ Երևանի կենտրոնում Նոյ 17,2011 10:41 Օրաթերթը գրում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդենթուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր խոյանա Երևանի ամենաբարձր՝ 50 հարկանի մի շենք: «Մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նախագծային մի քանի ինստիտուտներում, հույժ գաղտնի պայմաններում, քննարկվում է այս ծրագիրը: Երևանի կենտրոնում այսպիսի …
Անանցանելի է Սոթքից Քարվաճառ տանող ավտոճանապարհը Նոյ 17,2011 10:31 ՀՀ ԱԻ նախարարությունն arnlur.am -ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 07.00-ի դրությամբ, ձնաբքի և մերկասառույցի պատճառով անանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից դեպի Քարվաճառ տանող ավտոճանապարհը:
Հրապարակ. Խորհրդարանում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը Նոյ 17,2011 10:30 Թերթը գրում է, որ խորհրդարանում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը։ «Ինչպես հայտնի է՝ հավանական թեկնածու է համարվում փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, որին աջակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչդեռ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ չէր լինի իր փոխարեն տեսնել Հերմինե Նաղդալյանին։ Ահա հենց այս պայքարի արդյունք է երեկ հրավիրված «Նորաշեն 2007» կոոպերատիվի անդամների մամուլի …
10 Մարտ 11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
10 Մարտ 13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը