ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ Նոյ 15,2011 00:00 Շրջանառվող լուրերի համաձայն` հավանական է, որ Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ԱԺ փոխնախագահ ընտրվի ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Մանավանդ, որ ՀՀԿ-ն ցանկանում է այդ պաշտոնին տեսնել կին պատգամավորի: Տիկին Նաղդալյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնը չեն առաջարկել: «Չկա նման հարց, ընդհանրապես այդ հարցը մեզ մոտ չի քննարկվել»,-ասաց Նաղդալյանը:
ՎԵՐՋԻՆ ԾՆՈՒՆԴ Նոյ 15,2011 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեկ «Օջախ» ռեստորանում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշել է իր ծննդյան 65-ամյակը: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ իրենց հարսանեկան արարողություններն են նշում տվյալ ռեստորանում, իսկ մարզպետը` ծննդյան տոնը: Ըստ ականատեսների` մարզպետի ծնունդն առաջվա պես ներկայանալի չի եղել: Պատճառն այն է, որ մարզպետի պաշտոնում Շահգալդյանը վերջին տարին է նշում ծննդյան տոնը: Նրան, ըստ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 15,2011 00:00 ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՇՏՈՆ Կարեն Կարապետյանը ռուսական «Գազպրոմ» ընկերությունում ոչ մի պաշտոնի դեռ չի նշանակվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել են ընկերության տեղեկատվության դեպարտամենտից: «Դուք ճիշտ չեք տեղեկացված: Նա ավելի շուտ ձեզ մոտ է նշանակված ինչ-որ պաշտոնի, եւ ոչ թե մեզ մոտ»,-հայտարարել է դեպարտամենտի աշխատակցուհին: ՀԻՄԱ ԷԼ «ՀԵՏՔ»-ԻՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել …
ԱՆԼՈՒՐՋ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ Նոյ 15,2011 00:00 Հովիկ Աբրահամյանն ԱԺ երեկ մեկնարկած նստաշրջանում պաշտոնապես ներկայացրեց իր հրաժարականը: Աբրահամյանը նախ հաստատեց քառօրյա նիստերի օրակարգը, որոշեց քննարկվելիք հարցերի հերթականությունը, կազմակերպեց քվեարկություն, ինչից հետո միայն արտահերթ ելույթում ընթերցեց հրաժարականի դիմումը: Աբրահամյանը հայտարարեց, որ գալիք ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ շտաբը, ուստի դրան նախապատրաստվելու համար որոշել է վաղաժամ վայր դնել ԱԺ նախագահի լիազորությունները: «Երկիրը մտնում է ԱԺ …
ՆԻՍՏ Նոյ 15,2011 00:00 Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը երեկ քաղխորհրդի ընդլայնված նիստ է գումարել՝ քննարկելու առաջիկա համագումարի հետ կապված հարցերը: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դեկտեմբերի 5-ից կսկսեն այցելություններ ՀՀ մարզեր՝ իրենց ակտիվի հետ հանդիպելու, առաջիկա համագումարին պատվիրակներ ընտրելու համար: Եւ քանի որ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, մասնավորապես Գյումրիում եւ Թալինում մեծ …
ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐ Նոյ 15,2011 00:00 Երեկ` տեւական դադարից հետո, ավելի կոնկրետ` 2009 թվականի սեպտեմբերի 28-ից հետո ԱԺ չմտած Ռուբեն Հայրապետյանը կրկին խորհրդարանում էր: Դահլիճում ԱԺ նախագահի հրաժարականից հետո պարոն Հայրապետյանը Սամվել Ալեքսանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի հետ մի քիչ նստեց ԱԺ բուֆետում, ապա հեռացավ Սամվել Ալեքսանյանի հետ:
ՍԵՐՈԲԸ ՎԱՏ Է Նոյ 15,2011 00:00 Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ անսպասելի վատացել է Սերոբ Տեր-Պողոսյանի ինքնազգացողությունն այն աստիճան, որ դատարան են կանչվել շտապօգնության երկու բրիգադ, ընդ որում` մեկը «ռեանիմոբիլ»: Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները հայտնեցին, որ նա աղիքների հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել եւ ժամանակին ենթարկվել վիրահատության: Իսկ այս անգամ նրա մոտ արձանագրվել է աղիքների խցանում: Նշենք, որ երեկ պետք …
ԱՐՁԱԳԱՆՔ Նոյ 15,2011 00:00 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երիտասարդության եւ ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո իր բլոգում գրել է, որ ինքը ոչ թե խմած է եղել, այլ Հ1-ն է խոտանով ներկայացրել իր ձայնը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, ասաց. «Այո՛, «Առաջին լրատվական» ծառայությունը եւս լուսաբանել է Հանրապետական …
ԲԵՆԻԿԻ ԴԵՄ ՎՃԻՌ ԿԱ ԿԱՅԱՑՎԱԾ Նոյ 15,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնին նամակ է գրել` խնդրելով միջնորդել` ստանալու ԱՄՆ պետական փաստաթուղթ, որը կօգնի դատարանում փաստացի հիմնավորել այն իրողությունը, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի զրպարտել ու չի վիրավորել ՀՀ-ում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր …
«ԵՍ Ո՛Չ ՍԵՐՈԲԻ ՀԱՐՑԸ ԽՈՍԱԾ ԵՄ, Ո՛Չ ԷԼ…» Նոյ 15,2011 00:00 Հայաստանում միակ կին խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը շարունակ հայտնվում է սկանդալային պատմությունների մեջ: Նա վերջերս տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Սերոբ Տեր-Պողոսյանի կինն ասել է, որ եթե իր ամուսնուն խիստ պատժեն, ինքը 99-ի դեպքերի մասին կխոսի, քանի որ ցուցակ ունի: Ի պատասխան` Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, ասել էր, որ դիմելու է դատարան: -Տիկի՛ն …
13 Մարտ 19:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո’, ճանապարհ տալու ենք, հաստատում եմ, մեր մոտեցումը «Խաղաղության խաչմերուկն է»․ Փաշինյան
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում