ԷԼԻ ԴԱՏ Նոյ 09,2011 00:00 Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի, ինչպես նաեւ նրա անչափահաս որդու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու դատական գործն ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի: Հերթական դատական նիստի օր նշանակվեց նոյեմբերի 15-ը: Հիշեցնենք, որ …
ՀԵՏԱՁԳՎԵՑ Նոյ 09,2011 00:00 Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր NEWS.am-ի դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած հայցով դատական նիստը, որը, սակայն, անորոշ ժամկետով հետաձգվել է` դատարանի շենքի հոսանքազրկման պատճառով: «Նոյեմբերի 15-ին եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը, ապա գործը կկարճվի, իսկ եթե չճանաչեց, գործը կրկին կշարունակվի, բայց այդ դեպքում ՍԴ-ն …
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎՈ՞ՒՄ Է Նոյ 09,2011 00:00 ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն քանի օր է` «արմատախիլ» է անում հին աշխատողներին եւ նշանակում նորերին: Ընդ որում, նոր կադրերն ապահովում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը: Եթե այսպես շարունակվի, ապա ռազմական ոստիկանությունը քիչ-քիչ կմնա առանց աշխատողների, եւ համակարգը կքանդվի: Երեկ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ոստիկանապետի …
ԱՊՊԱ` ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Նոյ 09,2011 00:00 Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն, ի պատասխան լրագրողների, շատ ընդհանուր հայտարարել էր, որ զարգանում է կամավոր բժշկական ապահովագրությունը, իսկ պարտադիրի հետ կապված քննարկումներ են տարվում միջազգային կառույցների եւ ԿԲ-ի հետ: «Տարբեր սցենարներ են մշակվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը` ավելացնելով, որ այս պահի դրությամբ նախարարի խոսքին ավելացնելու բան չունի: Մինչդեռ …
ՇՎԵՅՑԱՐԻԱ՞ Է Նոյ 09,2011 00:00 «Վիրավորանք» եւ «զրպարտություն» հոդվածների ապաքրեականացման նախաձեռնության ՀՀԿ-ական համահեղինակ Հովաննես Սահակյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե արդյոք օրենսդիրը վերջին լրամշակումը անելիս այն տրամաբանությամբ էր առաջնորդվել, որ վիրավորվածը եւ զրպարտվածը կարող է 47 հազար դոլարի փոխհատուցում պահանջել թերթից կամ առհասարակ որեւէ տնտեսվարող, թեկուզեւ խոշոր սուբյեկտից: «Երբ միջազգային պրակտիկան ուսումնասիրել ենք, եկել ենք այն եզրահանգման, որ մի շարք երկրներում, որտեղ …
ԱՅԼ ՏԵՂՈՒՄ Նոյ 09,2011 00:00 «Այս պաշտոնանկությունները, մասնավորապես ոստիկանապետի, մի քիչ ուշացած էր. գտնում եմ, որ նրա տեղը խորհրդականի աթոռը չէր: Նա պետք է այլ տեղ լիներ: Ես չեմ կարող Վլադիմիր Գասպարյանին համեմատել Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ Վովա Գասպարյանը գոնե մասնագետ է»,-անդրադառնալով վերջին կադրային փոփոխություններին` հայտարարել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 09,2011 00:00 ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵ՞ԼՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ բարձրաձայնել է փոստի հետ կապված որոշակի դժգոհության մասին: «Բանակցում ենք կառավարչի հետ, որպեսզի փոխենք կառավարման ձեւը եւ անցնենք կա՛մ կոնցեսիայի, կա՛մ վարձակալության` նշելով համապատասխան ներդրումների չափը: Կարծում եմ` դրա արդյունքում էապես բարելավված փոստ կունենանք»,-ասել է Մ.Վարդանյանը: «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարումը վստահված է …
ՆԺԴԵՀԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Նոյ 09,2011 00:00 Հայտնի է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի «առաջնորդությամբ» այս օրերին Բրյուսելում են գտնվում կոալիցիոն երեք կուսակցությունները եւ «Ժառանգություն»-ը, որոնք կոլեկտիվ հայտ են ներկայացրել անդամակցելու քրիստոնեա-ժողովրդավարություն դավանող ԵԺԿ-ին` EPP-ին: Այսինքն` եվրաինտեգրվել կուսակցական մակարդակով:1976 թվականին Մարտեն Վիլֆրիդի կողմից հիմնված համաեվրոպական աջակողմյան կենտրոնամետ այս կուսակցությունն ամենախոշոր կուսակցական միավորումներից է, որն ունի նեոկոնսերվատիզմ, քրիոստոնեա-դեմոկրատական, պահպանողական եւ ազգայնական գաղափարներ եւ դավանող …
ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴՐԱԿԱՆ Նոյ 09,2011 00:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել հարկային փոփոխությունների փաթեթը: Այն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ընդամենը մի քանի հոգու ներկայությամբ, այն էլ հիմնականում ակտիվ էր ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով` նախատեսված է հարկային եկամուտները 2012թ. ավելացնել 101 մլրդ դրամով, ընդ որում, այդ ավելացումները պետք է լինեն տնտեսական աճի հաշվին: ԱԺ ՀՅԴ խմբակցության …
ՀԱՐԱԶԱՏ ՀԵՏՔԵՐՈՎ Նոյ 09,2011 00:00 Երիտասարդական խորհրդարան կոչվածն աշխատում է ոչ մի գնով հետ չմնալ իր «մեծերից», առավել եւս, որ երիտասարդ խորհրդարանականների մի մասն ԱԺ պատգամավորների երեխաներն են: Երեկ այդ խորհրդարանի հերթական նիստն էր. կարճ ժամանակ անց, երբ դահլիճում այլեւս չկային հեռուստաօպերատորներ, երիտասարդ կարիերիստները սկսեցին լքել դահլիճը: Արդյունքում` կիսադատարկ դահլիճում նրանք օրենքներ քննարկեցին, փորձեցին դրանք ընդունել: Բայց օրվա երկրորդ կեսին, …
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան