Հայաստանի իշխող կոալիցիայի անդամները, որոնք արտաքուստ հակասությունների մեջ են, բավականին ներկայանալի կազմով, գումարած նաեւ «Ժառանգություն»-ը, այսօր մեկնում են Բրյուսել` մասնակցելու EPP-ի բյուրոյի նոյեմբերի 8-ի փակ նիստին, որի ժամանակ քննարկվելու է նրանց անդամակցության հարցը: ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՕԵԿ-ինը` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ-ինը` Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգության»-ը` ՐաՖֆի Հովհաննիսյանը: Այս իրողությունը հետաքրքիր է նրանով, …