ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը. Արտահերթ նախագահակա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող
Հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ
2012-
ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին,
իսկ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի
Հանրապետականի ղեկավար,
նախագահ Սերժ
Սարգսյանը: Այս մասին “”Ազատություն“” ռադիոկայանին տված
հարցազրույցում տեղեկացրեց
կուսակցության փոխնախագահ
Գալուստ Սահակյանը:
“”Այս պահի
դրությամբ բոլորը
առանձին են գնում, այսօր
որեւէ քաղաքական
պայման չկա,
որ միասին
գնան, բացի
դրանից մեզ դեռեւս որեւէ
մեկը չի էլ առաջարկել,
որ մեզ հետ գա կամ չկա“”, – ասաց Գալուստ
Սահակյանը: Հարցին,
թե ո՞վ կգխավորի Հանրապետականի համամասնական ցուցակը, Գալուստ
Սահակյանը պատասխանեց.
“”Դասական ձեւով
յուրաքանչյուր կուսակցության նախագահն է գլխավորում:
Այդպես է միշտ եղել,
կուսակցության լիդերը
գլխավորել է ցուցակը“”:  Հիշեցնենք, որ ԱԺ հերթական
ընտրություններն անց են կացվելու
2012
թ ի մայիսի 6 ին, իսկ նախագահական
ընտրությունները` 2013թ ին:




Լրահոս