Մոսկվայում պայթյունի հետևանքով 5 հայ է տուժել (Լուսանկարեր)(Տեսանութ) Հուն 10,2012 12:44 Մոսկվայի հարավ-արևմուտքում Il Pittore իտալական ռեստորանում կենցաղային գազի պայթյունի արդյունքում 37 տուժածների թվում կան հայեր, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով նրանք հինգն են` 52-ամյա Սվետլանա, 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորիա Աղաջանովները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանն ու այդ ռեստորանի 36-ամյա հրուշակագործ Սիրանուշ Եղոյանը: Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է կայուն:
Ոստիկանապետը պաշտոնից հեռացրել է անձնագրային և վիզաների վարչության պետին Հուն 10,2012 11:00 Հայկական մամուլի փոխանցմամբ, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին: Ըստ շրջանառվող լուրերի, ոստիկանության մեկ այլ հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Հունվարի 10-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են Հուն 10,2012 10:58 Հունվարի 10-ին` ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ, այդուհանդերձ, գիշերվա սաստիկ բուքից հետո ձյան բերվածքների պատճառով դժվար անցանելի է Մեղրու լեռնանցքը: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Ահել-ջահել ՀՀԿ-ացվում են` աշխատանքից ազատվելու սպառնալիքի ներքո Հուն 10,2012 09:55 “”Երևանի քաղաքապետի գլխավոր առաքելությունը, ինչպես երևում Է, ոչ թե քաղաքի հարցերով զբաղվելն Է, այլ կուստոմսեր բաժանելը””,- գրում է “”Հրապարակ””-ը և հավելում. “”Տարոն Մարգարյանը նշանակվելու օրվանից զբաղված Է այս առաքելությամբ, ինչը նույն ծանրաբեռնվածությամբ անում Էր, երբ դեռ տեղակալ Էր: Հանրապետական կուսակցությունը նրան չխնայեց անգամ նախատոնական օրերին, երբ նա խիստ զբաղված էր մայրաքաղաքի արդուզարդով: Մեզ հասած տեղեկություններով` դեկտեմբերի …
Հրապարակ. 1 մլն դրամ պրեմիա՝ Ֆինանսների նախարարության վարչության պետերին Հուն 10,2012 09:51 Օրաթերթը գրում է. “”Թեև ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել էր խնայողություն անել նախարարության տոնածառի խաղալիքների հարցում և աշխատակիցներին պատվիրել էր երկուական խաղալիք բերել տնից՝ նախարարության տոնածառը զարդարելու համար, Նոր տարվա հետ կապված՝ բավական մեծ պրեմիաներ է տվել աշխատակիցներին, ինչից վերջիններս գոհ են””։ Թերթին հասած տեղեկություններով՝ նախարարության վարչության պետերն, օրինակ, 1 մլն դրամ պրեմիա են ստացել։ …
“”Երկիր””. Կոտայքի մարզում Ծառուկյանի դեմ “”խաղ է տալու”” ՕԵԿ-ական, գրեթե ուժային նախարարը Հուն 10,2012 09:49 Որքան մոտենում են ընտրություններն, այնքան կրքերն ավելի են թեժանում, գրում է “”Երկիրը”” և շարունակում։ Քաղաքական ուժերը մտածում են ձայներ հավաքելու համար բոլոր օրինական և անօրինական միջոցների մասին։ Պարապ նստած չեն նաև ՕԵԿ-ում։ Ընտրազանգված հավաքելու լուրջ խնդիր այս կուսակցությունն, իրոք, ունի։ Այնուհետև, հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններին, “”Երկիրը”” գրում է, որ վերահսկողության, պատասխանատվության տեսանկյունից, ՕԵԿ-ականներն …
“”Հայկական Ժամանակ””. 990 հազարանոց փարթի Հուն 10,2012 09:47 ՀՀ գլխավոր դատախազությունը 2011 թվականը ճանապարհել է բավական ճոխ “”փարթի”” կազմակերպելով, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, 3-րդ գյուղում գտնվող “”Ռոյալ Արմենիա Փելես”” ռեստորանում։ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքով, սակայն, այդ միջոցառումը ամենևին էլ շքեղ չի եղել։ “”Այդ միջոցառման համար հատկացվել էր նույնքան գումար, ինչքան հատկացվում էր նախկինում, երբ այդ միջոցառումը կազմակերպում էինք …
Հայ մասոնները կանխագուշակել են աշխարհի վերջը Հուն 10,2012 00:56 “”Քնքշանք”” հայ մասոնական օթյակի արտաքին կապերի բաժինը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. “”Ցանկանում ենք շեշտել, որ մայաների կողմից նախանշված և սնահավատների կողմից դրոշակ դարձված աշխարհի վերջի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Համաձայն մեր մատյանների (Հայաստան են բերվել Երուսաղեմի հարավային շրջանից դեռ 14-րդ դարում) աշխարհի կործանումը տեղի կունենա 2039 թ. 4-րդ լիալուսնի ժամանակ””:
Լիոնել Մեսսին` Աշխարհի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ Հուն 10,2012 00:04 Հայտնի դարձավ 2011թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Պատվավոր կոչման հավակնորդները երեքն էին` Լիոնել Մեսսին և Չավին` “”Բարսելոնայից”” և Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի “”Ռեալից””: Ինչպես և սպասվում էր, 2011թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց “”Բարսելոնայի”” արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Ի դեպ, նշենք, որ սա Մեսսիի 3-րդ անընդմեջ նման պարգեւն էր: 2011թ. Լիոնել Մեսսին “”Բարսելոնայի”” կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի …
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, հնարավոր է, կայանա հունվարի 23-ին Հուն 09,2012 17:16 Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում առաջիկայում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ” Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը: Ինչպես հաղորդում է “”Արմենպրես””-ը, լրատվամիջոցները նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվ են նշում հունվարի 23-ը: Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Սա նման ձևաչափով նախագահների 10-րդ հանդիպումը կլինի: Վերջին անգամ նման եռակողմ հանդիպում կայացել է 2011 …
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
14 Հունիս 10:16 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում․ զրկել են քնից ու ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը
14 Հունիս 22:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3500 դոլար գումարի դիմաց հիվանդություն չունեցող զինվորին խոստացել են տեղափոխել հիվանդանոց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը